|
|
Ներկայումս գեղարվեստական վիտրաժ պատրաստելու արվեստը շատ արդիական է:
Վիտրաժները հանդիսանում են ինտերիերի յուրօրինակ տարր, ինչպես նաև արվեստի գործ:
Ճարտարապետները և դիզայներները` օգտագործելով վիտրաժներ, ինտերիերին տալիս են էլիտար
տեսք և թույլ են տալիս ազատվել ստանդարտ և պարզորակ լուծումներից:
Վիտրաժները լրացնում են միջավայրը գույներով և տալիս են աննկարագրելի գրավչություն:
Մենք առաջարկում ենք վիտրաժներ դռների, պատուհանների, միջնապատերի, առաստաղների, խոհանոցային
կահույքի համար, ինչպես նաև վիտրաժե գմբեթներ, ջահեր և բրաներ:
Վիտրաժները պատրաստվում են դասական և ՙՏիֆֆանի՚ մեթոդով` ապակու և մետաղի համադրությամբ:
|
|
|
Վիտրաժների պատրաստման տեխնոլոգիաներից հաճախ կիրառվողը դա ՙՏիֆֆանի՚-ն է,որի ժամանակ
օգտագործվում է տարբեր տեսակի ապակիներ,որոնք կտրելուց և եզրերը մշակելուց հետո փաթաթվում
են պղնձե թիթեղով և երկու կողմից օլովապատվում: Այս տեխնոլոգիայով պատրաստված վիտրաժները
առանձնանում են բարձր որակով և դիմացկունությամբ: Վիտրաժներ կարող եք պատվիրել մեր
արտադրամասում
|
|
|
|